“Կելկը շոզ” (QC Architects) ստեղծագործական խումբը ծնվեց 1994 թվականին, դեռ ուսանողական տարիներին: Որպես ճարտարապետական արվեստանոց այն գրանցվեց 10 տարի անց` 2004 թվականին: Արվեստանոցի գործող հիմնադիրներն են ճարտարապետներ Ալեքսանդր Դանիելյանը և Էրիկ Հովհաննիսյանը: Անցած տարիների ընթացքում արվեստանոցը հեղինակել և իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ք. Երևանում Կոմիտաս 1 հասցեում և Ավանի 4-րդ փողոցում Ֆրեշ (նախկին Քեթրին) ցանցի մարքետները, Արայ ցանցի Ամիրյան 15 հասցեում և Վանաձորի էլեկտրոնիկայի խանութները, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը Նալբանդյան 4/1 հասցեում, Մովսես և Կողբ գյուղերի եկեղեցիները, բազմաբնակարան շենք Երևանի Արաբկիր համայնքում և այլն…
Quelque-Chose-ի ճարտարապետությունը պայմանավորված չէ ինչ-որ ոճով, կամ վերնագրով, սակայն ունի հստակ ձեռագիր:
Մեր նպատակն է` աշխատանքի արդյունքում ստեղծել լավ (զիլ) բան, որի պարտադիր, բայց ոչ բավարար պայմանն է գրագետ և որակով ճարտարապետությունը: