Գեղարդավանքի թանգարան և հասարակական կենտրոն

Տեսակ:
Մշակութային
Տարեթիվ:
2010
Մակերես:
1924 քմ
Փուլ:
Չիրականացված
Դիրք:
ՀՀ, Կոտայքի մարզ, Գեղարդավանք 

Գեղարդավանքը (նախկին Այրիվանք) 2000 թվականից ընդգրկված է UNESCO-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկի մեջ: Յուրօրինակ է շրջակա բնաշխարհը , որին հանճարեղ կերպով ձուլվ ած է վանական համալիրը: Հենց այս կայացած և պարտավորեցնող միջավայրը հիմք հանդիսացավ Գեղարդավանքին սպասարկող հասարակական կենտրոնի ճարտարապետական կերպարի կերտման համար: Հիմնական գաղափարը դարձավ. ճարտարապետական նվազագույն միջամտությամբ մնալ հնարավորինս ներդաշնակ շրջակա միջավայրին, ինչով և պայմանավորված է հասարակական կենտրոնի վիմափոր կառուցվածքը:
Շինությունը իրենից ներկայացնում է կասկադային համակարգ, որը ծածկված է կանաչապատ մակերևույթով, իսկ բացօդյա տերասաների մասում՝ մետաղական ցանցով: Ծածկի նմանատիպ լուծումը հնարավորություն է տալիս տարվա ցանկացած եղանակին շենքի ներսում ունենալ բարենպաստ կլիմա: Մետաղական ցանցը նաև պաշտպանիչ դեր է կատարում քարանկումների ժամանակ:
Տերասաներում ներառված են հետևյալ 3 ֆունկցիաները՝
1. Ստորին մակարդակ – Գեղարդավանքի և տարածաշրջանի մշակույթի թանգարան
2. Միջին մակարդակ – Հուշանվերների, տարազների, ազգային ուտեստների տաղավարներ և սրճարան
3. Վերին մակարդակ – 6 սենյակով հյուրատուն բարձրաստիճան եկեղեցականների համար
Տարածքում նախատեսված են նաև բացօթյա ավտոկանգառներ, հասարակական սան. Հանգույցներ և բարեկաևգ հանգստի գոտիներ գետակի մերձակայում:
Այսուհետ դեպի վանք տանող ճանապարհից ուխտավորների և զբոսաշջիկների աչքի առջև նույնպես կբացվի ճանաչելի մի տեսարան իր պատմականորեն ձևավորված դոմինանտով: