Հյուրանոց The Chedi Andermatt
- Տեսակ:
- Հասարակական / Առողջապահական
- Տարեթիվ:
- 2009 - 2014
- Մակերես:
- 50'000 քմ
- Փուլ:
- Իրականացված
- Դիրք:
Կոնտակտների համար անցեք տեղեկատվություն էջը
5-աստղանի շքեղ Չեդի Անդերմատ հյուրանոցի նախագիծը կատարվել է G&A Architekten AG արվեստանոցի առաջնորդած երկարամյա համագործակցության շրջանակներում: Այդ համալիրը հանդիսացավ շվեյցարական Ալպերում եգիպտացի միլիարդեր Սամիհ Սավիրիսի նախաձեռնած հսկայական հանգստավայրի առաջատար կառույց: 2010-թվականից սկսած պատիվ ունեցանք մասնակցել եւ հետեւել այս գերհագեցած նախագծի բոլոր փուլերին: Այդ ընթացքում մեր նախագծման առարկաներն էին տանիքների մեծաթռիչք փայտե կոնստրուկցիաները, ֆասադները, հյուրանոցային համարների, ռեստորանների, ՍՊԱ կենտրոնի եւ այլ հատվածների ինտերյերների աշխատանքային նախագծերը, ինչպես նաեւ տարածքի բարեկարգման դետալները: Նախագծման ընթացքում մենք ակտիվ համագործակցել ենք եւրոպական առաջատար ինժեներական ընկերությունների եւ փորձագետների հետ: