Ավետիք Իսահակյանի անվան գրադարան

Տեսակ:
Հասարակական / Առողջապահական
Տարեթիվ:
2009
Մակերես:
1256 քմ
Բյուջե:
$ 528'000
Փուլ:
Իրականացված
Դիրք:
ՀՀ, Երևան, Նալբանդյան 4/1 

Ավ. Իսահակյանի նոր գրադարանը նախագծվեց ՀՀ Կառավարական 3-րդ շենքի նախկին ստորգետնյա ճաշարանի տարածքում: Հաշվի առնելով արդեն կայացած շրաջակա միջավայրը և շենքերի ճարտարապետությունը, առաջարկվեց գրադարանի մուտքն անել տաղավարային, հնարավորինս թափանցիկ և թեթև կոնստրուկցիաներով: Մուտքային հանգույցի հիմնական գաղափարն է բաժանարար պատը, որը անջատում է գրադարանի մուտքը դեպի պուրակ տանող անցումից:  Պատը հանդիսանում է նաև կրող տարր մետաղական պերգոլաների համար, որոնք գրադարանի մուտքային մասում ծածկված են ապակիներով, իսկ պուրակ տանող հատվածում ամբողջովին բաց են:

Ընթերցասրահը զբաղեցնում է հիմնական կամարաշար դահլիճը, որն ավարտվում է կանաչապատ բակով: Վարչական սենյակները ընթերցասրահի նկատմամբ դասավորված են պարագծային: Հաճախորդների սպասարկման բաժինները կապված են գրապահոցի հետ, որտեղ ապահոված է հատուկ միկրոկլիմա: Ներքին բակ ելք ունեն 100 հանդիսատեսի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ դահլիճը և այլ գրասենյակներ: Գրապահոցի և ընթերցասրահի երդիկները գրադարանի բնական լույսի հիմնական աղբյուրն են, որոնք ապահովում են ինտերյերում ցրված, մեղմ լուսավորություն: