Թունաքիմիկատների որակի վերահսկման լաբորատորիա

Տեսակ:
Հասարակական / Առողջապահական
Տարեթիվ:
2013
Մակերես:
210 քմ
Բյուջե:
$ 200'000
Փուլ:
Իրականացված
Դիրք:
ՀՀ, Երևան, Էրեբունի 12 

Թունաքիմիկատների լաբորատորիայի նախագիծը կատարվել է ՄԱԿ-ի FAO միջազգային կազմակերպության առաջադրանքով` ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության Սննդի Անվտանգության Պետական Ծառայության տարածքում: 200 քմ մակերեսով մեկ հարկանի լաբորատորիայի նոր շենքի կառուցման համար նպատակահարմար գտնվեց այդ տարածքի հարավ-արևմտյան հատվածը:

Հաշվի առնելով բյուջեի խիստ սահմանափակումը, նախագծով առաջարկվեցին կոնստրուկտիվ նորարարական լուծումներ: Առաջարկվեց հնարավորինս թեթևացնել շենքի ծածկի կոնստրուկցիաները համատեղելով տանիքի հետ: Այս լուծումը բերեց հիմքերի չափերի կտրուկ նվազեցման:

Հիմքերը և կարկասի սյուները երկաթբետոնե են, իսկ հեծանները և հարթ տանիքի կոնստրուկցիաները մետաղական են՝ ծածկված 100մմ հաստությամբ «սենդվիչ» սալերով:

Լաբորատորիայի ֆունկցիոնալ կապերը կատարված են ըստ առաջադրանքի: Հաշվի են առնված բոլոր անվտանգության կանոնները: Լուսամուտները առաջարկվել է իջեցնել մինչև հատակ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր լաբորատոր սենյակներից ունենալ էվակուացիոն ելքեր:

Որոշ սենյակներ, որոնք հարում են տարածքը սահնազատող պարսպին լուսավորվում են տանիքից: