Եկեղեցի Կողբ գյուղում (Տարբերակ 2)

Տեսակ:
Հոգևոր
Տարեթիվ:
2006 - 2016
Բյուջե:
$ 800'000
Փուլ:
Իրականացված
Դիրք:
ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Կողբ 

Ծագումով կողբացի պատվիրատուն, իր նախնիների հիշատակը վառ պահեու համար, իր իսկ պապերի կառուցած մատուռի փլատակների վրա որոշեց կառուցել եկեղեցի:

Կտրուկ ռելիեֆով գեղատեսիլ տեղանքը թելադրեց ապագա եկեղեցու ծավալային և բարեկարգման տարածական հորինվածքները: Նորակառույց եկեղեցին՝ ունենալով մատուռի չափեր, ունի իրեն բնորոշ բոլոր բաղկացուցիչ մասերը՝ զանգակատուն, մկրտարան, ավանդատուն, գավիթ:

Եկեղեցին կառուցված է հայկական ավանդական «միդիս» շարվածքով: Կրող նյութերը՝ բետոնը և կարմիր բազալտը, երևում են իրենց բնական տեսքով:

Լուսավորչական սյուժեով զարդաքանդակները կատարված են քանդակագործներ Հարություն Կարապետյանի և Մելիք Շահնազարյանի կողմից: