Թարզյանների ընտանիքի առանձնատան վերակառուցում

Տեսակ:
Բնակելի
Տարեթիվ:
2007
Մակերես:
697 քմ
Փուլ:
Չիրականացված
Դիրք:
ՀՀ, Երևան, Սոսեի 42 

Նախագծման ժամանակ մեր առջև դրված էին հետևյալ խնդիրնեը՝ վերակառուցել ժամանակի ընթացքում քաոտիկ կերպով կառուցապատված երկհարկանի առանձնատունը և ավելացնել վերնահարկ: Առանձնատան տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը վճռական դեր խաղաց վերնահարկի կոնստրուկտիվ սխեմայի որոշման հարցում: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կոնստրուկտիվ կմախքը հենվում է ոչ թէ կրող պատերի վրա, այլ ինքնուրույն կարկասով իջնում է մինչև հիմնահող: Այս լուծումը հնարավորություն տվեց նաև ուժեղացնել տան սեյսմակայունությունը: Վերնահարկի թեթև կոնստրուկցիաները թույլ են տալիս ունենալ  ապակեպատ ճակատ դեպի լավագույն կողմնորոշում և տեսարաններ դեպի քաղաք և բակ, որտեղ առանձնատունը ռելիեֆի շնորհիվ  զարգանում է  տերասաձև՝ իր սպորտային և օժանդակ կառույցներով: