Երիտասարդական ճամբար Դիլիջանում

Տեսակ:
Հասարակական / Առողջապահական
Տարեթիվ:
2007
Մակերես:
1.3 հա
Փուլ:
Մրցութային
Դիրք:
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան 

Բակային ճարտարապետության սկզբունքը, որն ընկած է մանկական ճամբարի նախագծման հիմքում, առաջացավ հողատարածքի առանձնահատկություններից և մրցութային առաջադրանքի պահանջներից ելնելով: Փորձեցինք ստեղծել հայկական ապրելակերպին բնորոշ միջավայր՝ կազմված ներքին կանաչապատ բակերից և հրապարակներից, որոնք հնարավորություն են տալիս սենյակներին չկորցնելով լավագույն տեսարանները լինել նաև արևկող:

Համալիրը հիմնականում երկհարկանի է, գտնվում է լանջի ստորոտում, որն ավելի նպատակահարմար է կառուցապատման համար և չունի հիմնահողի սողանքների վտանգ: Ճամբարը բաղկացած է 4 կարևորագույն մասերից ՝ հանգստյան, սպորտային, վարչական և ուսումնական: Բոլոր գոտիները փոխկապակցված են՝ միևնույն ժամանակ մեկուսացված լինելով իրարից : Հատկանշական է նաև այն, որ ճամբարը ձմռանը օգտագործվում է բիզնես հանդիպումների և շնորհանդեսների կենտրոն: