Եկեղեցի Կողբ գյուղում (Տարբերակ 1)

Տեսակ:
Հոգևոր
Տարեթիվ:
2006
Փուլ:
Չիրականացված
Դիրք:
ՀՀ, Տավուշի մարզ, գյուղ Կողբ 

Մենք մշակեցինք այս առաջին տարբերակը, երբ տարածքի բարեկարգման խնդիրը դեռ սահմանափակված էր բուն եկեղեցիով, եւ նրան անմիջապես հարող փոքր հարթակով: Ժամանակը ցույց տվեց, որ Կողբի բնակչությունը դեռ պատրաստ չէր ընդունել եկեղեցու լրիվ նոր, անծանոթ կերպար: Հասկանալով այդ հակադրումը, մենք որոշեցինք անել ամբողջովին նոր 2-րդ տարբերակ, որը կառուցվեց, եւ աստիճանաբար զարգանալով, դարձավ բավականին մեծ քաղաքաշինական նախագիծ: